Ժամը 08։00-ից մինչեւ 19։00-ն «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետեւալ ընտրախախտումները եւ գործողությունները․
– Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 )
– «Ելք» դաշինքի վստահված անձանց եւ դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․
• 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները եւ անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։
• 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։
• 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը եւ հեռացրել ընտրատեղամասից։
– Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր եւ կանաչ)։
– 10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։
– 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետեւում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։
– 8/51 եւ 6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։
– 9/55 քաղաքացու մոտ հայտաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։
– Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․
• Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։
• Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։
• 6/16 բռնություն է կիրառվել Հայկականժամանակ օրաթերթիլրագրողինկատմամբ։
• Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։
– 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։
– Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։
– 6/01-ում ՀՀ ավագանու թեկնածուին տեւական ժամանակ չեն կարողացել հեռացնել ընտրատեղամասից։
– Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը եւ «Ելքի» վստահված անձը ահազանգել են «կառուսելի» մասին։
– 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։
– Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձինք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձինք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ՀՀԿ-ի օգտին։
«Ելք» դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։
– Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների եւ միջադեպերի նկատմամբ։
– Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր Ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։
– 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։