
Մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ ավագանու ընտրություններ: Ժամը 20: 00 -ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը:
Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին մասնակցում էին երեք ուժ՝
«Ելք» դաշինք՝ թեկնածու Նիկոլ Փաշինյան
«Երկիր Ծիրանի» կուսակցություն՝ թեկնածու Զարուհի Փոստանջյան
ՀՀԿ՝ թեկնածու Տարոն Մարգարյան
Հավելենք, որ մասնկացությունն այսօրվա ընտրություններին ակտիվ չէր: Նախնական տվյալներով մինչև ժամը 17:00-ն Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 290 737 ընտրող, որը կազմում է 34,52 տոկոսը: