Պորոշենկոն բացատրել է, թե ինչու է իր որդին կրել «ռուսական» վերնաշապիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դաստիարակչական զրույց է անցկացրել որդու հետ՝ Russia գրառմամբ վերնաշապիկ կրելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով «Ռիա­նովոստի»­-ն, ավելի վաղ ուկրաինական ԶԼԿՄ­ները հրապարակել էին Պորոշենկոյի որդու տվյալ լուսանկարը, ինչի կապակցությամբ բազմաթիվ ուկրաինացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել:

Պորոշենկոն բացատրել է, որ լուսանկարն արվել է հելլոուինի տոնի ժամանակ, և իր որդին վերնաշապիկը կրել է որպես այդ տոնին նվիրված կոստյում: «Ես կարծում եմ, որ անգամ հելլոուինին նման գործելաոճն անընդունելի է, այդ թեմայով ես խոսակցություն եմ ունեցել իմ 15-­ամյա որդու հետ: Վստահեցնում եմ, ես գտել եմ ճիշտ խոսքեր, որպեսզի նա ամեն ինչ հասկանա: Բայց դա նրա վերնաշապիկը չէ, ինքն այն առօրյա կյանքում չի օգտագործում»,­- ասել է Պորոշենկոն




Լրահոս