
Հանրապետության տարածքում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-19-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Մայիսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: