
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 3:10-ի դրությամբ մշակել է բոլոր 474 տեղամասերի տվյալները։
Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներն այսպիսին են՝
Հայաստանի հանրապետական կուսակցություն- 71,25 տոկոս կամ 240036 քվե
«Ելք» կուսակցությունների դաշինք- 21 տոկոս կամ 70731 քվե
«Երկիր ծիրանի կուսակցություն- 7,75 տոկոս կամ 26109 քվե
ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը: