
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով, թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն):
Այս առիթով մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա: