
Ինչպես երեկ հայտնել ենք` Զարուհի Փոստանջյանի դստերը ոստիկանությունը բերման ենթարկելու փորձ էր արել, սակայն վնասվածքների պատճառով նրան տեղփոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տվյալների` նա ստացել է գլխուղեղի ցնցում:
ArmLur.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ այս պահին դեռևս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
«Այս պահին բժիշկներն ասում են, որ կրիզիսային բան չկա, բայց պետք է մնա հիվանդանոցում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբ: Նրանց նկատմամբ Փոստանջյանի պնդմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենայով տարել էին:
Լիդա Եղիազարյան