Ովքեր կդառնան ավագանու անդամ, և քանի մանդատ կստանան ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս ձայն կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 քվե, իսկ «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե։

Երևանի ավագանու 65 մանդատը կբաշխվեն հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։ Ովքեր կարող են դառնալ ավագանու անդամ`

«Հայաստանի հանրապետական» կուսակցություն

1. Տարոն Մարգարյան

2. Սմբատ Լպուտյան

3. Հովիկ Մուսայելյան

4. Աստղիկ Գեւորգյան

5. Արա Երնջակյան

6. Մարտին Վարդազարյան

7. Լեւոն Իգիթյան

8. Աննա Ասատրյան

9. Երվանդ Երզնկյան

10. Միքայել Պողոսյան

11. Ենոք Ազարյան

12. Նաիրա Նահապետյան

13. Կամո Հովհաննիսյան

14. Գրիգոր Մինասյան

15. Հովհաննես Թոքմաջյան

16. Ռոզա Սիրունյան

17. Միքայել Դովլաթյան

18. Կամո Արեյան

19. Արամ Սուքիասյան

20. Նատալյա Լափաուրի

21. Վահե Նիկոյան

22. Դավիթ Օհանյան

23. Տիգրան Բարսեղյան

24. Լիլիթ Բեգլարյան

25. Սերգեյ Մկրտչյան

«Ելք» դաշինք

1. Փաշինյան Նիկոլ

2. Հարությունյան Արայիկ

3. Խաժակյան Դավիթ

4. Բախշյան Անահիտ

5. Աթյան Աշոտ

6. Սիմոնյան Ալեն

7. Խաչատրյան Անի

8. Սամսոնյան Անի

9. Ավինյան Տիգրան

10. Ղահրամանյան Սերգեյ

11. Վարդանյան Թեհմինա

12. Աղաջանյան Էդուարդ

13. Բաբայան Հարություն

14. Տեր-Մարգարյան Տիգրան

« Երկիր Ծիրանի» կուսակցություն

1. Զարուհի Փոստանջյան

2. Մնացական Պարակշիև

3. Սոնա Աղեկյան

4. Հայկ Պետրոսյան

5. Մարինա Խաչատրյան

Իհարկե, ՀՀԿ-ից մանդատներից հրաժարվողներ կլինեն, իր մանդատից կհրաժարվի նաև Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս