ArmLur.am-ն երեկ Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքների շուրջ զրուցել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ:
-Պարո′ն Կարապետյան, ինչպես եք գնահատում երեկ Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքերը:
-Նորմալ, եղած թեկնածուներից Տարոնն ամենահարմարն էր Երևանի համար: Դա իմ կարծիքն է:
-Իսկ մյուս թեկնածունե՞րը:
-Ամեն դեպքում դա ընդդիմություն չի, քաղաքին պետք է լավ տնօրեն, ոչ թե քաղաքական էակ: ՏԻՄ-ը քաղաքականությունից տարբերվում է, որովհետև պետք է տնտեսագետ լինի, տնտեսական առումով պետք է առաջատար լինի: Տարոնը ավելի հարմար էր:
–Իսկ ինչ կասեք այն մասին, որ Երևանի բնակչության մեծամասնությունը չէր մասնակցել ընտրություններին:
-Հիասթափություն կար ժողովրդի մեջ: Մնացածը չգիտեմ սոցիոլոգները պետք է ասեն:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն հավաքել է 71,25 տոկոս կամ 240036 ձայն, «Ելք» դաշինքը- 21 տոկոս կամ 70731 ձայն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը 7,75 տոկոս կամ 26109 ձայն:
Արփինե Թովմասյան