Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հարգելի՛ պրն վարչապետ
Ձեզ են դիմում սահմանամերձ Մեղրու մի խումբ բնակիչներ։ Նախորդ տարվա գարնանը ՀՀ նախագահի մասնակցությամբ մեր քաղաքում բացվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարագի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում բացված կենտրոնը, որը միավորեց «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները եւ որի կառուցման համարներդվեց 1.62 մլրդ դրամ, հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ լավ կահավորված է։
Նման հնարավորություններով աննախադեպ կենտրոնի բացումը մարզում հույս ներշնչեց մեզ, որ սահման պահող մեր բնակչության համար ի վերջո կլուծվի լրջագույն օրախնդիր դարձած բուժօգնության հարցը։
Սակայն ավաղ, ավելի քան մեկ տարվա գործունեությունը ցույց տվեց, որ հիվանդանոցը շարունակում է մնալ «սպանդանոց», ու մենք առողջական ամենաչնչին հարցերի դեպքում էլ ստիպված ենք կրկին բռնել մայրաքաղաքի կամ մոտ գտնվող այլ քաղաքների (Կապան, Գորիս) ճանապարհը։
Բժշկականանձնակազմի՝ նեղ մասնագետների պակասի, իսկ եղած մասնագետների թերեւս ոչ բավարար պատրաստվածությանհետեւանքով վերջին դժբախտ դեպքը գրանցվեց օրերս, երբ հիվանդանոցում մահացավ երկու անչափահասների հայր, քառասունամյա Սուրեն Սարգսյանը։ Սա վերջին, բայց ոչ եզակի դեպքն է, որից հետո ողջ բնակչության շրջանում կրկին բարձրացվում է չարաբաստիկ հարցը՝ ո՞վ է հաջորդը, ո՞ւմ հարազատը, երեխան կամ ծնողն, այսպես այլեւս չի կարող շարունակվել…
Պարո՛ն Կարապետյան
Խնդրում ենք ուսումնասիրել բուժհաստատությունում ստեղված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, ինչո՞ւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարեւոր կադրային խնդիրները, եւ եկած որակյալ երիտասարդ կադրերը, «չդիմանալով մրցակցությանն», արագ լքում են մեր քաղաքը։
Լիահույս ենք, որ կարձագանքեքեւ լուծում կտաք12 հազար բնակչությանսպասարկելու պատասխանատվություն ստանձնած բուժհաստատության՝ որպես այդպիսին գործունեությունն ապահովելու հարցին։
10.05.2017
Դիմողներ՝