Հայ հասարակությունը պատրաստ չէ քաղաքային իշխանությունը վստահել Զարուհի Փոստանջյանին. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ համար շատ սպասել էր, որ հենց այսպես էլ ընտրությունները տեղի կունենան, եւ մոտավորապես այս արդյունքը կգրանցվի: Որևէ անսպասելի բան տեղի չունեցավ: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքերի մասին, ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով` հիմա ինչ ձևակերպում ուզում ենք տալ, ինչպես ուզում ենք փաթեթավորենք այդ տարբերակը փաստ է, որ այդ ընտրազանգվածը եկավ ու ձայնը տվեց Տարոն Մարգարյանին:

Խոսելով մյուս թեկնածուների` Նիկոլ Փաշինյանի և Զարւհի Փոստանջյան մասին, Սարգսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը որոշակի արդյունքներ գրանցեց, իհարկե ցանկալի էր, որ դա ավելի մեծ արդյունք լիներ, բայց, ըստ էության, ընդդիմադիր ընտրազանգվածը ինչ-որ հիասթափությունների մեջ է, եւ անտարբեր պահեց իրեն ընտրությունների ընթացքում: Նաև հաշվի առնենք, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մեծագույն հատվածը այսօր դրսում է, եւ սպասելի էր, որ ՀՀԿ-ն հաղթանակ կտանի: Զարուհի Փոստանջյանին պիտի ասեմ, որ նա փորձեց ինչ-որ ձևով իր մուտքը քաղաքականություն ավելի տեսանելի և շոշափելի դարձնել, բայց չեմ կարծում, որ այդ մեթոդներով, որ նա աշխատում է կարող է արդյունք բերել»:

Նրա խոսքով` կա համակրանք Զարուհի Փոստանջյան անձի նկատմամբ հասարակության ինչ-որ հատվածներում, բայց ինքը չի կարծում, որ հայ հասարակությունը պատրաստ է քաղաքային իշխանությունը վստահել Զարուհի Փոստանջյանին և իր կողմից ղեկավարող քաղաքական ուժին: «Ամեն դեպքում ողջունում եմ նրա մուտքը քաղաքականություն»:

Խոսելով ավագանու ձևավորվելիք կազմի մասին` Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Կարծում եմ, որ հիմնական դերակատարում կունենա ՀՀԿ-ն: Որքանով կկարողանան իրենց ազդեցությունը տեսանելի դարձնել ընդդիմադիր հատվածի անդամները, ժամանակը ցույց կտա»:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն հավաքել է 71,25 տոկոս կամ 240036 ձայն, «Ելք» դաշինքը` 21 տոկոս կամ 70731 ձայն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը 7,75 տոկոս կամ 26109 ձայն:

Արփինե Թովմասյան




Լրահոս