«Ծառուկյան» դաշինքի ըմբոստների ապագան կորոշվի չորեքշաբթի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, մայիսի 17-ին՝  վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից մեկ օր առաջ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր խմբակցության ներկայացուցիչների հետ:

Բնականաբար, հանդիպմանը հրավիրված կլինեն նաև այն 8 ըմբոստները, ովքեր դիմել էին ԿԸՀ՝  ինքնաբացարկի մասին դիմումը չեղարկելու պահանջով:

ArmLur.am-ի հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանը հաստատեց, որ մայիսի 17-ին իրենք հանդիպելու են Գագիկ Ծառուկյանին, սակայն իր ապագայի վերաբերյալ այլ հարցերի չցանկացավ պատասխանել` ասելով, որ ամեն ինչ կորոշվի հենց այդ օրը:




Լրահոս