ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ինչ է պատմում ՀՀԿ-ի համար ցուցակագրում արած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ «Ելք» դաշինքը հրապարակել է րփաստաթղթեր, որոնցով ներկայացնում էր, թե ինչպես է իշխող ՀՀԿ-ն ցուցակագրումներ կատարել: Նրանց ներկայացրած հիմնական ցուցակագրումներն Արաբկիր համայնքին էին վերաբերում:

ArmLur.am-ին հաջողվեց զրուցել նրանցից Ջուլիետա Սահակյանի հետ, ով, բնականաբար, հերքեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու հանգամանքը:

– Տիկի′ն Ջուլիետա, ըստ համացանցում հայտնված փաստաթղթերից մեկի, դուք ևս ՀՀկ-ի համար ցուցակ եք ներկայացրել:

– Ե՞ս եմ ցուցակ ներկայացրել:

– Այո′, Ձեր հեռախոսահամարն է նշված, անուն-ազգանունը:

– Բայց ինչո՞վ են երաշխավորում, որ դա իմ ձեռագիրն է, իմ, գրածն է կամ իմ ցուցակն է:

– Դա փաստաթուղթ է՝ հավաքված համակարգչով:

– Ես համակարգիչ ընդհանրապես չունեմ, ես ձայներ չեմ ներկայացրել, երկրորդն էլ մենք մեր ընտանիքով գնացել, ընտրել ենք:

Հավելենք, որ որպես պատասխանատու ներկայացրած մի քանի այլ անձանց հեռախոսահամարները պարզապես անհասանելի են:

Մանրամասները՝  ձայնագրությունում:




Լրահոս