Երեկ Երևանում տեղի ունեցան ավագանու ընտրությունները, որոնց արդյունքում ՀՀԿ-ն հավաքեց 71,25 տոկոս կամ 240036 ձայն, «Ելք» դաշինքը` 21 տոկոս կամ 70731 ձայն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը` 7,75 տոկոս կամ 26109 ձայն:
Ձևավորված արդյունքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:
«Ցավում եմ, որ մեզ մոտ չի ստացվում ազնիվ, արդար ընտրություններ կազմակերպել: Ամեն անգամ ինշխանությունն ասում է՝ ամենալավն ենք անելու, բայց վերջում պարզվում է՝ ամեն ինչ հիմնված է ցուցակներ կազմելու, գումարներ բաժանելու և այլ խնդիրների վրա, այլ ոչ թե քաղաքական դիսկուրսի հիման վրա»,-ընդգծեց նա:
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ երբ ընտրողները քիչ են լինում, դա նշանակում է, որ որևէ մեկը չունի հավատ. «Եթե 40%-ն է մասնակցում ընտրություններին, ապա պարզվում է, որ Երևան քաղաքի 40%-ն է միայն իր ապագան կամ տեսլականը կապում քաղաքական որևէ ուժի հետ»:
Ըստ Թևան Պողոսյանի՝ սա մի մեծ դաս էր քաղաքական ուժերի համար, որպեսզի այսուհետ այնպիսի նախագծեր կարողանան ձեռնարկել, որ բնակիչները գնահատեն ընտրության իմաստը:
Լիդա Եղիազարյան