Երևանի ավագանու ընտրությունների երեք մասնակիցներից «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր կլռի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:
Նա նշեց, թե որոշում է կայացվել մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրությունների շուրջ խոսել միայն վաղը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներն այսպիսին են՝ «Հայաստանի հանրապետական» կուսակցություն` 71,25 տոկոս կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինք` 21 տոկոս կամ 70731 քվե «Երկիր ծիրանի» կուսակցություն` 7,75 տոկոս կամ 26109 քվե :