Արցախում քննարկում են 2016թ. բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը եւ Արզիկ Մխիթարյանը:

ԱՀ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, մամուլի եւ ռադիո-հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:

Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը՝ նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 708 մլն 324հազ դրամ, որից ծախսվել է 672 մլն 312 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 95%-ը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի հաշվետվության համաձայն, հուշարձանների պահպանության ոլորտին 2016թ.-ին հատկացվել է 100 մլն դրամ, զբոսաշրջության զարգացմանը՝ 20 մլն դրամ, եւս 6 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2016թ.-ին բյուջեից հատկացվել է 387 մլն 344 հազ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Խորհրդի սեփական եկամուտները կազմել են 7 մլն 500հազ դրամ:

«Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հաշվետվության համաձայն, 2016թ.-ին խմբագրության պահպանման ծախսը կազմել է 85 մլն 604հազ դրամ: Նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:

ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն




Լրահոս