ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պեկինի ֆորումի ժամանակ, պատասխանել է նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթին վերաբերող հարցին, որը մայիսի 13-ին տեղի էր ունեցել Կիևում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Նրանք, ովքեր ցանկանում էին դիտել, կարող էին դա անել համացանցով»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական հեռուստաալիքների կողմից մրցույթը չցուցադրելու մասին որոշումը:
Խոսելով Ռուսաստանի մասնակցի՝ մրցույթին չմասնակցելու մասին, Պուտինը ընդգծել է. «Կարծում եմ, որ ճիշտ են վարվել»:
«Կիևի իշխանություններն ունակ չեն այդպիսի կարգի միջոցառումներ անցկացնել»,-շարունակել է Պուտինը: