Կիևի դատարանը որոշում է կայացրել «Եվրատեսիլ»-ի ժամանակ բեմ բարձրացած Վիտալի Սեդյուկի առնչությամբ: Ըստ այդմ, որոշում է կայացվել խափանման միջոց ընտրել անձնական պարտավորությունները: Այդ պարտավորությունները Սեդյուկի վրա ազդում են 60 օրվա ընթացքում:
Դատարանի որոշմամբ, Սեդյուկը պարտավոր է ներկայանալ քննչական մարմնի հրավերով, ինչպես նաև հանձնել արտասահման մեկնելու փաստաթղթերը և հայտնել ապրելու վայրի փոփոխությունների մասին: Այս պարտականությունները չկատարելու դեպքում նրան կարող են տուգանել:
«Ես օրենքը հարգում եմ և բեմից դուրս ես լսող եմ: Հասուն հեռուստադիտողներն ինձ քննադատում էին, իսկ երիտասարդներն ինձ հետ լուսանկարվում», -ասել է Սեդյուկը՝ որոշման հրապարակումից հետո:
Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակչի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Սեդյուկի մասնակցությամբ: Նախորդ տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ Սեդյուկը վազել էր բեմ և մերկացրել հետույքը: