
Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ռուսական Օրենբուրգ քաղաքում անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի փուլը, որտեղ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) եւ Անդրանիկ Չափարյանը (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:
Երրորդ տեղի համար գոտեմարտերում մեր ձյուդոիստները հաղթեցին, համապատասխանաբար, Սամուել Զինգոյին (Ֆրանսիա) եւ Մատուս Միլիչովսկուն (Սլովակիա):
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի