ՖՈՏՈ. Յուրահատկություններ, որոնք հանդիպում են միայն աշխարհի 5 տոկոս մարդկանց մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք բոլորս տարբեր ենք և դա նորմալ է: Սակայն մեզնից քչերի մոտ կան յուրահատկություններ, որոնք հանդիպում են աշխարհի միայն մի քանի տոկոս մարդկանց մոտ: Այսօր Adme.ru-ն կպատմի Ձեզ նրանց մասին:

Աներևակայելի ուժեղ ոսկորներ

Այսպիսի ոսկորները գրեթե հնարավոր չէ կոտրել:  Այն նաև պատված է մաշկով, որը հակված է ուշ ծերանալ:  Իհարկե, սա շատ լավ է հնչում, բայց այստեղ էլ թերություններ կան: Օրինակ, երբ այդպիսի ոսկորներ ունեցող մարդկանց բժշկական միջամտություն է անհրաժեշտ եղել, չի հաջողվել կատարել՝  ուժեղ ոսկորների պատճառով:

«Ոսկե» արյուն

Բնականաբար, արսյունը չի կարող ոսկե լինել հենց ուղիղ իմաստով, բայց կա արյուն շատ հազվադեպ յուրահատկությամբ՝ զրոյական ռեզուս գործոնով: Այլ խոսքերով ասած, այն չի պարունակում որևէ անտիգեն: Այժմ հայտնի է այդպիսի արյուն ունեցող ընդամենը 40 մարդու գոյության մասին: Նրանցից իննը շատ թանկարժեք դոնորներ են հանդիսանում, քանի որ նրանց արյունը համապատասպանում է ցանկացած մարդու: Եվ հենց այս առումով է այն ոսկե կոչվում:

Երկար մկան

Այս մկանն ատավիզմ է: Այն հանդիսանում էմեր նախապապերի կողմից ժառանգություն և պատասխանատու է  օրինակ ծառից ծառ թռչելու ժամանակ ավելի ուժեղ թափքի համար:

Թարթիչների երկու շերտ

Երկու շերտ թարթիչների առկայությունը ևս յուրահատկություն է: Երկու շերտանի թարթիչների ամենահայտնի տիրուհին հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորն է: Երբ Լիզը փոքր էր, նրա մայրիկին նույնիսկ նախատում էին այն բանի համար, որ նա ներկում է իր դստեր աչքերը:

Ականջի փոս

Երևի մի քանի մարդկանց մոտ այսպիսի անցքերի հանդիպել եք: Այն հանդիպում է մոտավոր հինգ տոկոս մարդկանց մոտ: Այս անցքը հիմնականում փոխանցվում է ժառանգաբար և կարող է լինել ինչպես մեկ, այնպես էլ նույնիսկ երկու ականջներին: Այս անցքը կարող է փակվել բժշկական միջամտությամբ, սակայն ամեն դեպքում այն վտանգավոր չէ:

Լրացուցիչ կողիկներ

Ավելորդ կողակներն ավելի հաճախ հանդիպում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ: Հենց այդ պատճառով են մարդիկ հաճախ մտածում, որ կանայք ծնվում են մեծ քանակությամբ կողիկներով, սակայն իրականում դա այսպես չէ:

«Անտեսանելի» գույները տարբերելու ունակություն

Եվս մեկ յուրահատկություն, որը կրկին հանդիպում է հիմնականում կանանց մոտ: Այսպիսի մարդիկ ունակ են գույների երանգները տարբերել ավելի լավ, քան դա անում են սովորական մարդիկ: Այսպիսի մարդիկ ունակ են տեսնել 99 մլն գույն:




Լրահոս