ՖՈՏՈ. Միֆեր ատամների մասին, որոնց մենք մշտապես հավատացել ենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի ընթացքում մարդիկ հաճախ առաջնորդվում են կանոններով, ինչպես շատերը: Սակայն հաճախ  այս կամ այն երևույթի մասին մենք սխալ պատկերացում ենք կազմում և երկար ժամանակ հավատում դրանց: Այսօր կներկայացնենք միֆեր ատամների մասին, որոնց մենք մշտապես հավատացել ենք:

Շաքարն ատամների գլխավոր թշնամին է

Իրականում ատամների գլխավոր թշնամին ոչ թե շաքարն է, այլ վատ բակտերիաները: Իսկ ատամների վրա սննդի մնացորդները այդ բակտերիաների կերակուրն են:

Հղիներին չի կարելի սարքել ատամները

Հակառակը. եթե հղի կնոջ ատամների հետ խնդիրներ են առաջացել, դրանք հարկավոր է կարգավորել: Սակայն ամեն դեպքում պետք է ատամնաբույժին ասել հղիության մասին:

Կաթնային ատամները կարելի է չսարքել

Եթե կաթնային ատամներում խնդիրներ են առկա, դրանք ևս պետք է վերացնել:

Որպեսզի լավ մաքրեք ատամները, պետք է կոշտ խոզանակ օգտագործեք

Իրականում կարելի է նաև փափուկ խոզանակ օգտագործել: Շատ ատամնաբույժներ խորհուրդ են տալիս հենց այդպիսի խոզանակ օգտագործել: Ամեն դեպքում պետք է հերտևել տարրական կանոնների. մաքրել ատամներն օրական երկու անգամ և փոխել խոզանակը 3-4 ամիսը մեկ:

Ուտելուց հետո պետք է օգտագործել առամի չոփ

Չոփերի օգտագործումը կարող է վնասնել ատամների էմալը: Պետք չէ ամեն անգամ այն օգտագործել:

Որքան հաճախ մաքրել ատամները, այնքան դրանք առողջ կլինեն

Նույնիսկ հակառակը. ատամների հաճախ մաքրելն ավելի շատ խնդիրներ կարող է առաջացնել:

Իմաստության ատամները պետք է հեռացնել

Եթե իմաստության ատամներն ամբողջապես առողջ են, դրանց հեռացնելու կարիք չկա

Ատամները պետք է մաքրել նախաճաշից հետո

Այդպիսի միքտ կա  նաև ատամնաբույժների մոտ: Սակայն հիմա նրանցից շատերն այն կարծիքն են արտահայտում, որ ատամներն ավելի լավ է մաքրել մինչև նախաճաշը:




Լրահոս