Դեսպան Սմբատյանի այցը Գերմանիայի Հյուսիսային Հռենոս -Վեստֆալիա երկրամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ից 12-ը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Մյունստեր քաղաքում տեղակայված «Ռենո-Վեսթֆալիա» կորպուսի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում, որտեղ տեղի ունեցավ Մյունստերյան դեսպանների 15-րդ հավաքը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայաստանին:

Միջոցառմանը դեսպան Սմբատյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ լայնածավալ ելույթով, որտեղ, մասնավորապես անդրադարձ կատարեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ձեռնարկվող քայլերին։

Այցի շրջանակներում դեսպան Սմբատյանը հանդիպեց Մյունստերի քաղաքապետ Մարկուս Լեվեին, որից հետո գրառում կատարեց քաղաքի «Ոսկե գրքում»

Այնուհետև, Աշոտ Սմբատյանը հանդիպումներ ունեցավ Մյունստերյան տնտեսվարողների և գործարարների միության ղեկավարության, ինչպես նաև Մյունստերի Վիլհելմյան համալսարանի ղեկավարի անձնակազմի հետ:

Դեսպանն աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությանն առընթեր Սպայական ակադեմիայի փոխնախագահ Մ. Ցայֆերի հետ:

Տեղեկանք․ Մյունստերյան դեսպանների հավաքը տարածաշրջանային ամենամեծ ակումբներից է, որն ունի շուրջ 13․000 անդամ, ովքեր ինչ-որ կերպ կապված են Մյունստերի հետ։ Նրանց մի մասը սովորել ու աշխատել է այնտեղ, կամ էլ ներկայումս է սովորում ու աշխատում։ Այս ակումբի շրջանակներում կազմակերպվող ամենամյա հավաքի այս տարվա գլխավոր հյուրը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն էր։




Լրահոս