Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Freedom Houseի արտաքին ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանի խոսքով, Ադրբեջանում այս ընդդիմադիր կայքերի արգելափակումը կարող է Իլհամ Ալիևի համար ապագայում խոսքի ազատությունը սահմանափակելու և այլ ԶԼՄ-ների ևս ճնշելու նախադեպ հանդիսանալ: