Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ռազմաբազա հիմնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը: Թուրքիան իր ռազմաբազան պատրաստում է տեղակայել Սիրիայի հյուսիսում գտնվող ԷլԲաբի շրջանում: «Մենք Սիրիայի տարածքում` թուրքսիրիական սահմանային Չոբանբեյայում, ունենք ռազմաբազա և պատրաստվում ենք մի նոր ռազմաբազա էլ հիմնել ԷլԲաբի արևմուտքում ընկած Աքիլի բարձունքում», նշել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի աղբյուրը: Թուրքիայի ԶՈՒն 2016-ի օգոստոսի 24-ից Սիրիաի տարածքում իրականացնում էր «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունը:
Այս գործողության շրջանակներում Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անվան տակ հարվածներ էր հասցնում նաև Սիրիայի քրդերին: «Եփրատի վահան» գործողության շրջանակներում թուրքական զորքերը սիրիական ընդդիմության հետ միասին կարողացան Սիրիայի հյուսիսում ԻՊից ազատագրել ԷլԲաբի և Ջերաբլուսի շրջանները: 2017-ի մարտին` «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ Թուրքիան ելնելով իր անվտանգությունից կարող է նոր գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: