Armenian text to speach

ՊՆ-ում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. ո՞ր հրամանատարները կազատվեն աշխատանքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին բանակում  տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գեւորգ Մանգասարյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս