Ո՞ւմ ուղղությամբ է մտորում Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում, բացի նոր խորհրդարանի ղեկավար պաշտոններից, քննարկվում է նաեւ արդարադատության ապագա նախարարի հարցը: Ինչպես հայտնի է` նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը, հրաժեշտ է տալու պաշտոնին. նա վերցրել է պատգամավորական մանդատը եւ լինելու է ԱԺ փոխնախագահներից մեկը: Իսկ ահա որպես արդարադատության նախարարի հավանական թեկնածու այս օրերին քննարկվում է նաեւ Սերժ Սարգսյանի օգնական Հրայր Ղուկասյանի անունը:

Միայն թե, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, այս հարցում առայժմ վերջնական որոշում կայացված չէ, քննարկվում է նաեւ Դավիթ Հարությունյանին նախարար նշանակելու հարցը, սակայն ինքը՝ Հարությունյանը, չի ցանկանում, իսկ Սերժ Սարգսյանը, իր սովորության համաձայն, աշխատում է որեւէ մեկին վերջնական պատասխան չտալ, այլ քննարկել հնարավոր թեկնածուներին:

Նշենք նաեւ, որ վաղը` նոր խորհրդարանի անդրանիկ նիստից մեկ օր առաջ, կայանալու է ՀՀԿ ԳՄ նիստը, եւ այդ ժամանակ հայտնի կդառնա ներիշխանական որոշումների մի մասը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս