
«Ժամանակ» թերթը գրում է. «Նորընտիր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվելու է և դառնալու է 9։ Եվրաինտեգրման հանձնաժողովը, կրթության և գիտության, ինչպես նաև գյուղատնտեսության հանձնաժողովները տրամադրվելու են «Ծառուկյան» դաշինքին։
«Ելք» դաշինքին ոչ մի հանձնաժողով չի հասնի։ Մեծ ջանքերի շնորհիվ միայն հնարավոր է եղել եվրաինտեգրման հանձնաժողովը առայժմ պահել՝ չհուսահատեցնելու համար եվրոպական կառույցներին, բայց հանձնաժողովը անցյալի պես մեծ գործառույթներ չի ունենալու»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: