«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի օրը «Ծառուկյան դաշինքի» անցողիկ թեկնածուներին կհավաքի «կանյաչնիում»։ Նախնական տեղեկություններով, հավաքը նախատեսված է ժամը երեքին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ծառուկյանն ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Նախապես ծրագրվել էր ընդունելությունը կազմակերպել երկուշաբթի, բայց «ստրատեգիական» առումով այն համապատասխանեցվել է ՀՀԿ ԳՄ նիստին։
Մինչև այս պահը դաշինքում ԱԺ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է Միքայել Մելքումյանը, խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ կամ Նաիրա Զոհրաբյանը, կամ Վահե Էնֆիաջյանը»,-հավելել է թերթը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: