Նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու. ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 Ժամ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հետո, տևական ժամանակ  է՝ քաղաքական շրջանակներում և մամուլում  ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում։

«168 Ժամ»-ի տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում  նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի  ՀՀ կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Վերջինս 1997-1998թթ.  Զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, այնուհետև  1998-2007թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Կառավարության  աշխատակազմի  ղեկավար-նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը։ Վերջինս այդ պաշտոնում  է նշանակվել 2016թ. սեպտեմբերից։ Մինչ այդ նա աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, ապա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում։

Թերթի աղբյուրները նաև նշում են, որ նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս