Ինչո՞ւ չլուծվեց գիշերային ակումբների և ստրիպտիզ–բարերի խնդիրը. Կարեն Կարապետյանի հանձնարարությունն անտեսվո՞ւմ է. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. 2016 թվականի նոյեմբերի 10–ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը: «Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,- նշել էր Կ. Կարապետյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին: «Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: Անցել է վեց ամիս, ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ` ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան–59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս