Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ընտրության օրը մեկնեց երկրից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ընտրությունների գիշերը, մինչև 04։00-ն, հետևել են արդյունքներին: Արդեն ժամը 02։00-ի կողմերը, երբ հաշվարկն ավարտվել է, բացել են ավանդական կոնյակը, շնորհավորել միմյանց, շնորհակալություն հայտնել «աշխատանքի» համար:

Ողջ օրը շտաբում են եղել տարածքային կառույցների ղեկավարները, թաղապետերը, ԳՄ անդամները։ Վարչապետը երկար չի մնացել գրասենյակում, եկել և գնացել է: Իսկ Սերժ Սարգսյանն ընդհանրապես շտաբում չի եղել, քվեարկելուց հետո պաշտոնական այցով մեկնել է Քաթար: «Օնլայն ռեժիմով» Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը զեկուցել է նախագահին իրավիճակը:

Ինչպե՞ս ստացվեց, որ նախագահն ընտրության օրը մեկնեց երկրից, հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Որովհետև վստահ է եղել մեր վրա, ինչքան խոստացել էինք, այդքան էլ ձայն ենք բերել, թեև, հաշվի առնելով, թե ովքեր էին մեր հակառակորդները, պետք է 80-85 տոկոս ձայն բերեինք»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս