
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երեւանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավել իրազեկներն էլ պնդում են, թե Փոստանջյանը, այնուամենայնիվ, կգնա քաղաքապետարան եւ, ինչպես խոստացել է, Տարոն Մարգարյանի օրը «դժոխք կդարձնի»:
Թե ինչ որոշման կհանգի Փոստանջյանը, կերեւա առաջիկայում, սակայն մի բան պարզ է. եթե վերցնի մանդատները, նշանակում է` ընդունում է ընտրության արդյունքները եւ փաստում` Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: