Էրդողանը Միացյալ Նահանգներում է. քննարկվելու է Գյուլենի արտահանձնման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Էրդողանին Էնդրյուս ավիաբազայում դիմավորել է ԱՄՆ պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավարի տեղակալ Ռոզմերի Պաուլին և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը:

Էրդողանի հետ Միացյալ Նահանգներ են ժամանել արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, ազգային պաշտպանության նախարարները: Թուրքիայի նախագահը հանդիպելու է ԱՄՆ գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից են լինելու չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, ինչպես նաև Սիրիայի քրդերին զինելու մասին Թրամփի կայացրած որոշմանն առնչվող հարցեր:




Լրահոս