Վատ եղանակի պատճառով Մոսկվայում չեղարկվել է 13 ավիաչերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի օդանավակայաններում այսօր վատ եղանակի պատճառով չեղյալ է հայտարարվել 13 ավիաչվերթ, իսկ ևս 21-ը հետաձգվել է:

«Շերեմետևո» օդանավակայանում ժամը 09:10-ի դրությամբ, չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 8-ը հետաձգվում է: «Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 8 չվերթ, ևս 13-ը կիրականացվի ուշացումով: «Վնուկովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 1 չվերթ, «Ժուկովսկի» օդանավակայանից բոլոր չվերթներն իրականացվելու են ըստ ժամանակացույցի:

Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել՝ մինչև 15 մ/վ և ավելի քամու ուժգնության առնչությամբ: Նշվում է, որ մայիսի 16-ին Մոսկվայում ամբողջ օրն անձրև է տեղալու:




Լրահոս