Այս սադրանքներն անպատասխան չեն մնալու. Արցախի պատգամավորը` սահմանային լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք, երեկ ադրբեջանական զինուժը կրկին դիմել էր սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ:

Բացի այդ այսօր ևս սահմանին պահպանվել է լարվածությունը, ինչին ի պատասխան հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:

«Հաստատ համոզված եմ, որ ռազմական որևէ լուրջ հաջողությունների չի կարող հասնել: Ադրբեջանի քաղաքական վերնախավը հերթական անգամ իր ժողովրդի հայացքն ուղղեց դեպի սահման: Որևէ զոհ չի եղել, վիրավորներ չեն եղել: Այս սադրանքներն անպատասխան չեն մնալու, Արցախի պաշտպանության բանակը լիարժեք վերահսկում է սահմանները»,-ի պատասխան մեր հարցի ասաց նա:

Հյուսնունցի խոսքով`ադրբեջանական կողմն արդեն ուրիշ գործելաոճ չգիտի և իրենք գիտեն, որ ռազմական որևէ հաջողություններ այլևս չպիտի ունենան. « Ապրիլյան դեպքերից հետո մենք սահմանները սարքել ենք անառիկ, սարքել ենք ամրոց: Մենք դիվանագիտական խողովակներով միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք, որ գործ ունենք աննորմալ քաղաքական մի վերնախավի հետ, որը չգիտեմ որևէ տրամաբանական քայլերի չի գնում, բանակցությունների արդյունքում ձեռք բերված որևէ դրական պայմանավորվածություն չի պահում»:

Արփինե Թովմասյան




Լրահոս