
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված նորածնի դի է հայտնաբերվել:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյան ասաց, որ նման ահազանգ ստացել են, այժմ Կոտքայի մարզի քննչական վարչության կողմից քննություն է տարվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունը, որը պետք է պարզի նորածնի մահվան պատճառը: