
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 10։00 սահմաններոմ Ալավերդի-Այրում ավտոճանապարհի Հաղպատ գյուղի վարչական տարածքում ապառաժ քարերի թափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հաղպատ գյուղի գյուղապետ Վահրամ Քառյանի հետ, ով հայտնեց, որ որևէ վնասներ չեն եղել:
Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ ճանապարհը բացելու համար։