
Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստպայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղներիբարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է իրականացնել համակցված (կոմբինացված) քիմիական պայքար միլդիու և օիդիումսնկային հիվանդությունների և ողկուզակերի առաջին սերնդի թրթուրների դեմ` սնկասպան պատրաստուկները համատեղելով միջատասպան որևէ պատրաստուկի հետ:
Պտղատու ծառերի և խաղողի այգիներում ձմեռային ցրտերի ազդեցությունը մեղմելու և բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու համար տնկարկները անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում):
Բուժումներն իրականացնելիս օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համարթույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից` http://minagro.am/public/uploads/2014/05/Pesticide-Handbook-25-12-13.pdf:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին