Մի քանի հազարամյակներ առաջ Մոնրեալ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը հնդկացիներ էին: Ֆրանսիացիները մշտական բնակություն են հաստատել այստեղ 1642 թվականի մայիսի 17-ից:
Պոլ Շոմեդի դե Մոզոնևը համարվում է քաղաքի հիմնադիրը, եղել է նաև առաջին ղեկավարը: Քաղաքն սկզբնական շրջանում եղել է փոքր հնդկական թաղամաս՝ Վիլ-Մարի անունով: 1642թ. անվանափոխվել է Մոնտ-Ռուալ, որտեղից հետագայում առաջացել է Մոնրեալ անունը:
Իր թանգարանների, թատրոնների և մշակութային վայրերի թվով առաջինն է Կանադայում: Այստեղ կա 4 հեղինակավոր համալսարան՝ 2-ն անգլախոս և 2-ը ֆրանսախոս: Քաղաքում կան 350 այգի, մոտ 300 եկեղեցի, 15 կամուրջ: Հայտնի Ժակ-Կարտյե կամուրջի երկարությունը գրեթե 4,5 կմ է:
Այժմ Մոնրեալն իր մեծությամբ Կանադայի երկրորդ քաղաքն է և համարվում է արդյունաբերական և մշակութային կենտրոն: Իր արտաքին տեսքով առավել նման է Փարիզին, այդ է պատճառը, որ այն հաճախ համեմատում են Փարիզի հետ: