![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/Rusastan-Ukraina.jpg)
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նոր սանկցիաներ է կիրառել՝ ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին համապատասխան որոշում հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Ըստ այդմ` ֆինանսատնտեսական գործունեություն ծավալելու և երկիր մուտք գործելու սահմանափակումների տակ հայտնվել է 1228 ֆիզիկական և 468 իրավաբանական անձ: Ցանկում ռուս քաղաքական և պետական գործիչներ են, արտիստներ, ֆինանսական մեդիա և այլ ընկերություններ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններ: