ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին գրել էինք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում ասել էր վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝ նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Եվ ահա օրերս «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում հանձնաժողովը կրկին հետազոտել է Հովհաննես Մուրադյանին:

«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին մի քանի րոպեների ընթացքում Հովհաննես Մուրադյանը նորմալ պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն ավելի ուշ կրկին սկսել է խոսել, թե իրեն բանակում ծեծել են, եւ ծեծողները Ռոբերտ Քոչարյանի մտերիմներն են եղել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս