ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՍԱՍ»-ի աղմկալի ժողով վարողը «ջրից չոր դուրս կգա». նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած աղմկալի ժողովի փաստի առթիվ հարուցված քրեական գործից նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, թե ով է եղել ժողով վարող անձը եւ ինչ ներգրավվածություն է ունեցել նա Երեւանի ավագանու ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ նոր մանրամասներ բացահայտեց այս գործով: Մասնավորապես սուպերմարկետի աշխատակիցներից տեղեկացանք, որ սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ ժողովներ է իրականացնում «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ նախընտրական աղմկալի այս ժողովը վարող անձը եւս եղել է Սամվել Մանուկյանը:

Նկատենք, որ նույն Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր: Սակայն ՀՀ հարուկ քննչական ծառայությունը դեռ փորձում է հասկանալ, թե ով է ժողով վարողը եղել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս