Ադրբեջանական խնձորների գործով 4 մարդ ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ են մտնում նաեւ ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն է տրվել Բագրատաշենի մաքսային կետի ղեկավար Սողոմոն Մելիքսեթյանին: Ավելին՝ պարզեցինք, որ Բագրատաշենի՝ նախաբացթողումային վարչության  4 աշխատակիցներ ՊԵԿ նախագահ  Վարդան Հարությունյանի հրամանով ազատվել են աշխատանքից, թեեւ նրանք, ըստ էության, այդ քրեական գործով չեն անցել: Այսինքն՝ խնձորները ծանր են նստել պետական մի շարք պաշտոնյաների վրա»:

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս