Թիվ 7/51 ընտրատարածքում քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ «Ելք» դաշինքը հետաքրքիր բացահայտում արեց: Երևանի ավագանու ընտրությունների օրն այդ տեղամասում եղել են առեղծվածային գրիչներ, որոնցով նշումներ անելուց հետո դրանք անհետանում են: Ասվածի վառ ապացույցը քվեաթերթիկների վրա առկա բաց նշումներն էին, որոնք վկայում էին, որ դրանք ժամանակի ընթացքում անհետացել են:
ArmLur.am-ը որոշեց պարզել՝ ինչ գրիչներ են դրանք և, առհասարակ, ինչպես կարող էին հայտնվել ընտրատեղամասում: Պարզվում է՝ նման գրիչներ իսկապես կան, սակայն դա ամեն տեղ չի վաճառվում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան