
Ամերիկահայ Սուրեն Սարգսյանը, խոսելով Վաշինգթոնի կենտրոնում թուրքերի կողմից հայերի նկատմամբ հարձակում իրականացնելու մասին, ասել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա առաջին հերթին ապտակ է Վաշինգթոնին և Սպիտակ Տանը։ Էրդողանի պետական պահպանության ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարար հայերին, եզդիներին և քրդերին։
Հետևությունը մեկն է։ Վաշինգտոնի կենտրոնում Թուրքիայի նախագահը կարող է իրեն թույլ տալ ծեծել ԱՄՆ քաղաքացիներին և մնալ անպատիժ։ ԱՄՆ իշխանությունները պարտավոր են պատժել վայրենիներին, հայտարարությամբ հանդես գալ և պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից։ Հակառակ պարագայում փլվում է այն սկզբունքը, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքները պաշտպանված են»: