
Քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի համագումարը, որի ընթացքում որոշում է կայացվել խմբակցության ղեկավար նշանակել Գագիկ Ծառուկյան:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Միքայել Մելքումյանը նշանակվել է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում:
Երեք հանձնաժողովները, որոնք պետք է տրվեն «Ծառուկյան» դաշինքի ղեկավարմանը` կնախագահեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Բոստանջյանը: