ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմում այս պահին շրջանառվում է ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների անունները: Հիմնականում նշվում է Արա Բաբյոյանի տարբերակը:
ArmLur.am-ը փորձեց պարզել` ստացե՞լ է արդյոք Բաբլոյանը նոր խորհրդարանը նախագահելու առաջարկ: Ի պատասխան մեր հարցի` նա հորդորեց սպասել մինչև այսօր կայանալիք խորհրդի նիստի ավարտը, որից հետո կտրվեն բոլոր հարցերի պատասխանները. «Խորհրդի նիստին կպարզվի: Դեռ չգիտեմ»,- ասաց Բաբլոյանը` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: