Հաղորդում հանցագործության մասին. Զարուհի Փոստանջյանը նոր հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է

ՀՀ Գլխավոր Դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին , ՀՀ հատուկ քննչական ծառայությանը.

«Հաղորդում հանցագործության մասին

ՀՀ Գլխավոր Դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությանը

Հաշվի առնելով ընտրակեղծարարության արատավոր, համակարգված և լայնածավալ բնույթը, ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից իրավախախտումների փաստերի և ահազանգերի վերաբերյալ պատշաճ կերպով չարձագանքելը` անտեսումը, նրանց կողմից հանցագործությունների պարտակումը: 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ իրականացրել են համատարած, լայնածավալ ընտրակեղծարարություն (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես ԿԸՀ ներկայացված, հրապարակված, լրատվամիջոցներով տարածված տեսանյութերը և հայտարարությունները, որոնց նպատակն է եղել Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Երևանում զավթել տեղական ինքնակառավարման մարմինը:

Հանրահայտ է, որ ընտրակաշառքների բաժանման փաստերի, քաղծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններին, ո’չ 2017թ. ապրիլի 2- ի, ո’չ էլ 2017թ. մայիսի 14-ի պատկան մարմիններ, ԿԸՀ և իրավապահ մարմիններ համապատասխան ընթացք չեն տվել և չեն ցանկացել պատասխանատվության կանչել մեղավորներին: Հավաստի տեղեկություններ որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման եւ հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում՝ բժշկական հաստատությունների եւ դպրոցների աշխատակցիների վրա ճնշումներ գործադրելու ու ահաբեկելու մասին, ընտրողների ցուցակում առկա հասցեներ, որտեղ հաշվառված են մեծ թվով ընտրողներ, արձանագրված է նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ- կողմից 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ պաշտոնական զեկույցում:

Մինչև 2017թ. մայիսի 14-ը Հայաստանի Հանրապետությունում ընտրացուցակներում ընդգրկված էին ընդհանուր առմամբ 2,654,195 ընտրող, ներառյալ բավականին մեծ թվով արտերկրում բնակվող ընտրողներ: Այս թիվն իրականությանը չի համապատասխանում և կեղծ տվյալ է, քանի որ համաձայն վիճակագրության տվյալների Հայաստանի Հանրապետությունից բացակայող մարդկանց քանակի նվազեցման պայմաններում, այն չէր կարող ավելանալ:
Հայաստանի Հանրապետությունում հանրության լայն շրջանում առկա է ընտրախախտումների մասին հայտնելու դժկամությունը` պայմանավորված ոչ միայն բողոքների քննման մեխանիզմի արդյունավետության նկատմամբ վստահության բացակայությամբ, դատական համակարգի, ընտրական հանձնաժողովների եւ իրավապահ մարմինների անկախության բացակայությամբ, նրանց կողմից ներկայացված բողոքների լուծման եղանակների վերաբերյալ հարցական ընկալումներով, իրավական պաշտպանության մեխանիզմի արդյունավետության բացակայությամբ, այլ նաև իրավախախտման վերաբերյալ ապացույց ներկայացնող անձի խոցելիությամբ` նրա նկատմամբ ընդհուպ մինչև հոգեբանական և ֆիզիկական բռնաճնշումների գործադրում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրատեղամասեր ուղղորդվում են հիմնականում Հայաստանի Հանրապետության խոցելի խավեր ներկայացնող քաղաքացիներ` նրանց ընտրակաշառք տրամադրելու միջոցով ընտրատեղամաս փոխադրումը և ընտրակեղծարարության մասնակցությունը հիմնականում կազմակերպվում է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբերում, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ և այդ շտաբերում ապօրինի գործունեություն իրականացնելու մասին: Ես և իմ վստահված անձ Լիլիթ Դրամփյանը այդպիսի մի ահազանգի հիման վրա գնացել ենք Ավան թաղամաս և ցանկացել պարզել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ի՞նչ է կատարվում` ինչպե՞ս է տեղի ունենում կազմակերպված հանցագործությունը, որի մեջ ներգրավված են, ոչ միայն խոցելի խավերի ներկայացուցիչները` ում կաշառում էին և ուղղորդում ընտրատեղամաս` կատարելու հանցագործություն, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ովքեր կազմակերպում և ղեկավարում էին լայնածավալ, զանգվածային ընտրակեղծարարությունը:

Տարոն Մարգարյանի շտաբերից մեկը, որը տեղակայված է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում, հանդիսանալով Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների կողմից համատեղ կազմակերպված հանցագործության` ընտրակեղծարարության միջոցով Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթները բռնազավթելու համար որպես հանցագործության կազմակերպման և ղեկավարման վայր` որջ, հայտնի էր լայն հանրությանը, որպես հազարավոր նման վայրերից` որջերից մեկը:

Ես և’ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, և’ որպես քաղաքապետի թեկնածու, և’ որպես «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, տեղեկացված լինելով վերը նշվածի մասին գնացել եմ Աճառյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ և պարզել, որ առկա է մի հաստափոր թղթապանակ, որը իր մեջ պարունակում է Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների կողմից համատեղ կազմակերպված հանցագործության` ընտրակեղծարարության փաստեր, որի մասին ահազանգել եմ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին և լրատվամիջոցներին: Մինչ լրատվամիջոցների ժամանումը այդ շտաբի պետ ներկայացող անձը հարձակվել է Լիլիթ Դրամփյանի վրա և նրա նկատմամբ բռնի ուժ գործադրել: Լրատվամիջոցների ժամանումից հետո եկել են մի քանի խումբ ոստիկաններ, որոնց նույնպես ներկայացրել եմ, որ այդ շտաբում` մասնավորապես սեղանի դարակում պահվում են հանցագործության փաստեր և պահանջել եմ բացել դարակը ու արձանագրել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկզբում բանակցելով ինձ հետ համաձայնվեցին, որ կբացվի դարակը և նրանք կարձանագրեն դարակում առկա բոլոր փաստերը: Այս բանակցության արդյունքում, անկախ իմ անհամաձայնությունից, նրանք որոշեցին, որ տարածքում պետք է մնան միայն մի քանի անձ և միայն մեր և այդ մի քանի անձի ներկայությամբ նրանք կիրականացնեն զննման գործողություն: Սկզբից նրանք դուրս հանեցին լրատվամիջոցների և «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչներին, և հետո հայտարարեցին, որ ինձ և Լիլիթ Դրամփյանին պետք է բերման ենթարկեն բաժին: Եվ մեզ բռնի ուժի գործադրմամբ տեղափոխեցին դեպի իրենց ավտոմեքենաները: Լիլիթ Դրամփյանին նստեցրին «Վիլիս» մակնիշի ոստիկանական ավտոմեքենա, իսկ ինձ փորձում էին նստեցնել ինչ-որ մի սպիտակ գույնի մեքենա: Լիլիթ Դրամփյանին առևանգելով տարել էին մինչև Նոր Նորքի Գայի արձան չհասած խաչմերուկ և անյտեղ ասել` դուրս արի մեքենայից: Այս բռնությունների հետևանքով մենք ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց»:




Լրահոս