Մարդկությունն ալկոհոլ օգտագործել սկսել է դեռևս վաղ ժամանակներից: Սկզբնական ալկոհոլային խմիչը գինին էր, որն օգտագործում էին խնջույքների ու հավաքների ժամանակ, այնուհետև առաջացան ալկոհոլային խմիչքների բազմաթիվ տարատեսակներ:
Թեև ալկոհոլն ունի տրամադրություն բարձրացնող հատկությունը, այնուամենայնիվ ալկոհոլի անկանոն ու չգիտակցված ընդունումը հանգեցնում է հիվանդագին կախվածության, ինչը մի շարք խնդիրների կարող է հանգեցնել:
ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված տվյալների համաձայն փորձեց պարզեց, թե Հայաստանում տարեցտարի ալկոհոլի օգտագործումը ինչ մակարդակի վրա է գտնվել:
Եւ այսպես, ArmLur.am-ին պարզ դարձավ, որ 100 000 բնակչի հաշվով 1990 թվականին Հայաստանում գրանցվել է ալկոհոլային փսիխոզի 29 դեպք, իսկ քրոնիկական ալկոհոլիզմի 402 դեպք, 1995 թվականին ալկոհոլային փսիխոզի 49 դեպք, իսկ քրոնիկական ալկոհոլիզմի 401 դեպք:
2000 թվականին, կարծես թե, աստիճանաբար աճել է ալկոհոլային փսիխոզի դեպքերը, գրանցվել է 52 դեպք, իսկ քրոնիկական ալկոհոլիզմի գրանցված դեպքերը ընդհակառակը նվազել են` 195 դեպք:
2005 թվականին կրկին ալկոհոլային փսիխոզի աճ է նկատվել. գրանցվել է 62 դեպք: Նույն պատկերն է նաև քրոնիկական ալկոհոլիզմի դեպքում, գրանցվել է 354 դեպք:
2010 թվականին գրանցվել է ալկոհոլային փսիխոզի 39 դեպք, իսկ քրոնիկական ալկոհոլիզմի 328 դեպք:
Իսկ վերջին տվյալներով, 2015 թվականին գրանցվել է ալկոհոլային փսիխոզի 25 դեպք, իսկ քրոնիկական ալկոհոլիզմի 354 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված տվյալները թեև մտահոգիչ են, բայց պետք է նկատենք, որ հասարակության մեջ կան այնպիսի զանգվածներ, որոնք ունենալով այս խնդիրները, չեն դիմում բուժհաստատություններ` հետագա խնդիրները կանխելու նպատակով: Այսպես ասած, բժիշկների աչքից «դուրս» են մնում:
Արփինե Թովմասյան