
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ, Դոնի Ռոստովում մասնակցում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության մտահղացման մշակման, կազմակերպման և անցկացման հարցերի քննարկումներին: